Armenian text to speach

Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի նոյեմբերի 25-ին Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի 2026 թվականի Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխության (Global Banking & Markets Awards 2026) շրջանակում։ 

Միջոցառումը համախմբել է միջազգային բանկային և ներդրումային համայնքի ներկայացուցիչներին՝ գնահատելու տարածաշրջանի ֆինանսական շուկաների նշանակալի գործարքներն ու ձեռքբերումները։

Մրցանակը շնորհվել է 2026 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած միջազգային կապիտալի շուկայում Արդշինբանկի կողմից 600 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործարքի համար։ Պարտատոմսերի նկատմամբ միջազգային ներդրողների պահանջարկը գերազանցել էր 2.1 մլրդ ԱՄՆ դոլարը՝ շուրջ 3.5 անգամ գերազանցելով տեղաբաշխման ծավալը։ Տեղաբաշխումն իր ծավալով աննախադեպ էր Հայաստանի մասնավոր հատվածի համար՝ դառնալով առաջին դեպքը, երբ հայկական մասնավոր հատվածի կազմակերպությունը մեկ գործարքով միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 600 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսեր։

 «Այս մրցանակը մեր թիմի կատարած աշխատանքի և միջազգային գործընկերների վստահության կարևոր գնահատականն է։ 600 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի թողարկումը նշանակալի քայլ է ինչպես Արդշինբանկի զարգացման, այնպես էլ Հայաստանի ֆինանսական շուկայի համար։ Միջազգային ներդրողների կողմից մեր պարտատոմսերի նկատմամբ ցուցաբերված բարձր պահանջարկը ցույց տվեց, որ հայկական ֆինանսական հատվածը կարող է վստահորեն ներկայանալ միջազգային կապիտալի շուկայում և ներգրավել խոշորածավալ ֆինանսավորում։ Մեր համոզմամբ՝ առաջատար բանկի դերը միայն ֆինանսական ծառայություններ մատուցելը չէ։ Այն նաև երկրի տնտեսական ներուժի զարգացմանը նպաստելն է, բիզնեսի աճի հնարավորություններն ընդլայնելը և Հայաստանի տնտեսության երկարաժամկետ կայունության ամրապնդմանը մասնակցելը», – նշել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը։

Գործարքի իրականացմանը մասնակցել են առաջատար միջազգային ֆինանսական կառույցներ։ Citi-ն և J.P. Morgan-ը հանդես են եկել որպես համատեղ գլոբալ համակարգողներ (Global Coordinators) և տեղաբաշխման համատեղ կազմակերպիչներ (Joint Bookrunners), իսկ Mashreq Bank-ը և Oppenheimer-ը՝ որպես գլխավոր կազմակերպչներ (Joint Lead Managers) և տեղաբաշխման համատեղ կազմակերպիչներ (Joint Bookrunners)։

Եվրապարտատոմսերի թողարկմամբ ներգրավված երկարաժամկետ միջոցները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Արդշինբանկի զարգացման, այլև Հայաստանի տնտեսության համար։ Դրանք Արդշինբանկին հնարավորություն կտան ընդլայնելու տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորումը, աջակցելու ընկերությունների ներդրումային ծրագրերին և մատչելի պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու ինչպես բիզնեսին, այնպես էլ բնակչությանը։

———

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 912,000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2,400-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 73 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։

 

Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Positive)) և Fitch (BB- (Positive)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: 

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: (Գ)




Մամուլի Տեսություն

Լրահոս