Այսօր Եռաբլուր էր այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողների հետ զրույցում նա շնորհավորեց բոլոր երկրապահներին տոնի կապակցությամբ:
«Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իր կյանքը զոհել է Արցախյան ազատամարտի համար, աժանի է, որ մենք իրեն հարգենք: Այնպես, որ Երկրապահն իրոք մեզ համար մեծ արժեք է», – նշեց նա:
Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորների միությունը վաղ առավոտյան այցելեց Եռաբլուրի պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին: