Ուրբաթ օրը Հորմուզի նեղուցում նավթատար լցանավը բախվել է ականի. այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
«Այս առավոտ Հորմուզի նեղուցում՝ Ղանամ կղզուց հյուսիս, փակ երթուղով գաղտնի անցնելու փորձ կատարող երկու նավթատարներից մեկը բախվել է ականի, իսկ երկրորդը ստիպված է եղել ետ դառնալ», – ասվում է հաղորդագրության մեջ, որի տեքստը մեջբերել է Իրանի պետական հեռարձակող կազմակերպությունը։
Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային փոխադրումների առանցքային ուղի է։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ նեղուցով նավարկությունը խիստ սահմանափակվել է։ Թեհրանը հայտարարել է, որ մտադիր է պահպանել այդ սահմանափակումները, քանի դեռ իր պայմանները չեն կատարվել, այդ թվում՝ ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների վերացումը։




























