Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ պատերազմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմուտքի տվյալներով, Ուկրաինայի բանակում ծառայում է 70-130 հազար մարդ, սակայն ուկրաինական զինված ուժերը բազմաթիվ խնդիրներ ունեն, հայտնում է Ամերիկայի ձայնը: Ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկի խոսքով, հրամանատարական համակարգը շատ անկայուն է, նոր իշխանությունների օրոք մի քանի անգամ փոփոխվել է ՊՆ ղեկավարությունը, հետախուզական ծառայություններում վաղուց ներթափանցում են ռուսաստանյան գործակալներ:

Բացի այդ, տարիներ շարունակ բանակն առերեսվում է անբավարար ֆինանսավորման, կոռուպցիայի և ապաշնորհ ղեկավարության խնդիրներին: Ինչպես նշում են Օքսֆորդի Հակամարտությունների կենտրոնի մասնագետները, վերջին շրջանում Ուկրաինան փորձում է արդիականացնել իր զինուժը: Սակայն ֆինանսավորման սղության պատճառով ուկրաինացիները շարունակում են օգտվել այն տեխնիկայից, որից վաղուց արդեն հրաժարվել է Ռուսաստանի բանակը:

Ըստ փորձագետների, ևս մեկ խնդիր է զինվորականներից շատերի ոչ բավարար նվիրվածությունը: Ուկրաինական զինուժի բարձրագույն պաշտոնյաներից շատերը ժամանակին կողք կողքի ծառայել են ռուսաստանյան ռազմական ղեկավարության ներկայացուցիչների հետ: Ամերիկյան փորձագետների կարծիքով, ուկրաինական բանակը պատրաստ չէ դիմակայել Ռուսաստանի հարձակմանը:

Սակայն, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինայի արևելք, նա կարող է խրվել երկարատև պատերազմի մեջ, հատկապես, եթե ուկրաինացիները սկսեն դեսանտա-դիվերսանտային գործողություններ իրականացնել:




Լրահոս