ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ պաշտոնական տեղեկության` Հայաստանում այս տարվա 11 ամիսների ընթացքում գրանցվել է 5,7 տոկոս գնաճ. մինչդեռ այս տարվա բյուջեով կանխորոշվել էր 4 տոկոս գնաճ: Ընդ որում, գնաճը նախատեսվածից ավելին է եղել վերջին չորս տարիներին: Ու սա այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հաշվել ամանորյա գնաճը: Եթե ամփոփվի այս տարին` դեկտեմբերին գրանցված սոսկալի թանկացումները ներառյալ, ապա 5,7 տոկոսը լրջորեն կավելանա: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այս տարվա մարտի 11-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր. «Մեր ժողովուրդը, արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած, պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթեւացում, մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի եւ հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին»: Ապա նաեւ նախազգուշացրել էր. «Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետեւանքներ լինեն»: Սակայն ոչ միայն նրա հանձնարարականը չի կատարվել, այլեւ չկան հետեւանքները:




Լրահոս