ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության հավանությանը ներկայացրեց մի առաջարկ, ըստ որի` «Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, ինչպես նաև փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի կենսաբանական մորը միայն հետծննդյան արձակուրդի ժամանակաշրջանի համար` խնամակալ նշանակվելու կամ երեխա որդեգրելու, կամ փոխնակ (սուրոգատ) մորից երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակված անձին, ինչպես նաև փոխնակ (սուրոգատ) մորից երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի կենսաբանական մորը` մինչև նորածինների 110 օրական դառնալը) տալ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց Արտեմ Ասատրյանի այս առաջարկը, քանի որ Հայաստանում կա ժողովրդագրական լուրջ խնդիր: