Կառավարությունը մերժեց Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, շաբաթներ առաջ, Կառավարության քննարկմանն էր ներկայացրել «վարչական իրավախախտումների» վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ:

Պատգամավորն առաջարկում էր կրճատել երթևեկության կանոնների նվազ վտանգավոր խախտումների դիմաց կիրառվող տուգանքների չափը:

Երկար մտածելուց հետո կառավարության այսօրվա նիստում եզրակացություն է ներկայացրել և Ն. Փաշինյանի առաջարկները գնահատվել են ոչ պատշաճ հիմնավորված:

Որքան էլ անհեթեթ լինի, կառավարությունը օրենսդրական փոփոխությունը մերժել է ՝ հայտարարելով, որ մանր տուգանքների դրույքաչափերի նվազեցումը կնվազեցնի պատահարների թիվը:




Լրահոս