Ուկրաինան իր բողոքն է հայտնել Պուտինի՝ Ղրիմ այցի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետ առաջին անգամ ժամանել է թերակղզի` Հաղթանակի օրվա հետ կապված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ուկրաինան բողոք է հայտնել ՌԴ նախագահի՝ Ղրիմ կատարած այցելության հետ կապված, ինչի մասին ասվում է երկրի արտգործնախարարության մամլո ծառայության տարածած հայտարարությունում. հաղորդում է BBC-ն:

Ուկրաինական իշխանություններն այս այցը որակել են իբրև «ՌԴ կողմից Ուկրաինայի գործող օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի անթաքույց արհամարում»:

«Այս պրովոկացիան մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ռուսաստանը գիտակցաբար գնում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա սրմանը և չի ցանկանում, որ երկկողմանի հարաբերությունները կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով», – հայտարարել է գերատեսչությունը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ափսոսանք է հայտնել Ղրիմում շքերթ անցկացնելու Պուտինի ծրագրերի կապակցությամբ, այն դեպքում, երբ Ուկրաինայում պահպանվում է լարված իրավիճակ:




Լրահոս