Հայկական մամուլի փոխանցմամբ, Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել և կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանին: Ըստ շրջանառվող լուրերի, ոստիկանության մեկ այլ հրամանով այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանական ակադեմիայի պետի տեղակալ գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Ոստիկանապետը պաշտոնից հեռացրել է անձնագրային և վիզաների վարչության պետին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ