Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի 34-րդ տուրի արտագնա խաղում մրցեց «Հերտայի» հետ:
Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: 3 րոպե անց գեղեցիկ գոլ հեղինակեց Յոյիչը:
80-րդ րոպեին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը եռապատկում է Լևանդովսկին, իսկ 2 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը դառնում է իր թիմի 4-րդ գոլի հեղինակը:
Այսօր կայացավ նաև «Սպարտակ» – «Ակմար» հանդիպումը, որտեղ տանտերերը հաղթեցին նվազագույն հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: