Հրդեհ` «Հայասի» գործարանի մոտ. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում` «Հայասի» գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկեվազ գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի 06ՏՍ379 պետհամարանիշով ավտոմեքենայում:

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով Աշտարակի ԲԿ են հոսպիտալացվել Յ., Ե., Ա. Թ.-ները (ծնվ.1955թ., 1989թ. 1991թ) և Ս. Ա.-ը (ծնվ.1960թ.):
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ժամը 13.35-ին հրդեհը մարվել է:
Այրվել է ավտոմեքենայի սրահի և բեռնախցիկի հատվածները:




Լրահոս