«Զենիթ»-ի նախկին հարձակվող Ալեքսանդր Պանովը կարծիք է հայտնել, թե Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրի՝ «Դինամո»-ի հետ խաղում երկրպագուների պահվածքը կարող է վատ անդրադառնալ ակումբի հեղինակության վրա:
Խաղը երկրպագուների պատճառով դադարեցվեց 86-րդ րոպեին, երբ հաշիվը 4:2 էր՝ հօգուտ դինամոյականների: Երկրպագուներից մեկը հարվածել էր վերջինիս ավագ Վլադիմիր Գրանատայի դեմքին:
«Դինամո»-ն լավ էր տրամադրված: «Զենիթ»-ի խաղում, հատկապես` վերջում, մի փոքր լարվածություն էր նկատվում: Պետք է պարզաբանել, քանի որ իրականում դա շատ կարևոր է:
Հիմա ակումբը նսեմացրել է իր հեղինակությունն այն առումով, որ քաղաքը չի կարող ապահովել ոչ մեկի անվտանգությունը, այդ թվում՝ ֆուտբոլիստների: Ծանր է դա լսել և խոստովանել: Դա զարմացնում է», – Պանովի խոսքերն է մեջբերում «Р-Спорт»-ը: