«Հովիկ Աբրահմայանը դժվարին իրավիճակում է հայտնվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանը դժվարին իրավիճակում է հայտնվել: ԱԺ արտահերթ նիստում կուտակայինի մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ վարչապետը միջազգային կառույցների մոտ ՀՀ վարկը պետք է պահպանի և ինչ-որ պահի հայտարարի, թե պարտադիրը չի գործում:

«Ռեֆորմների հայր կոչվելու համար մեր ժողովուրդը շատ բարձր գին է վճարում», – հայտարարեց Մելքումյանը:

Պատգամավորը հարցադրում արեց, թե ինչ է լինելու մինչ այս ֆոնդեր փոխանցված 1.3 մլրդ միջոցների ճակատագիրը, և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին խնդրեց պարզաբանել բյուջեի մասնակցության հարցը:

Նա նշեց, թե  կառավարությունը փորձում է աշխատել քաղաքական ուժերի հետ, ինչը դրական է: Մելքումյանի խոսքով՝  ԲՀԿ-ի քվեարկությունը պայմանավորված կլինի կառավարության դիրքորոշումով` շարժվում ենք առաջ, ետ ենք գնում, թե դոփում ենք տեղում: 




Լրահոս