Ռուսաստանն ազատվել է իր քիմիական զենքի 80%-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հատել է 80%-ի սահմանը՝ ոչնչացնելով 31 հազար 974 տոննա թունանյութերը՝ առկա 40 հազար տոննայից:

Այսպիսով՝ երկիրը լրիվ չափով և սահմանված ժամկետում կատարել է քիմիական զենքի պաշարների ոչնչացման իր միջազգային պարտավորությունները: Երկուշաբթի Интерфакс-ին նման տեղեկություն է հայտնել Քիմիական զենքի անվտանգ պահպանման և ոչնչացման Դաշնային վարչության պետ Վալերի Կապաշինը:

Քիմիական զինաթափման ծրագրի ավարտի համար Ռուսաստանին անհրաժեշտ է գործարկել բարդ կառուցվածքի ռազմամթերքի ոչնչացման ևս մեկ հոսքագիծ: Ռազմամթերքի այդ տեսակն առանձնանում է նրանով, որ իր մեջ պարունակվող պայթուցիկ նյութերը ենթակա չեն առանձնացման:




Լրահոս