Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին ներկա է գտնվել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ինձ համար շատ հաճելի է այստեղ լինել: Առաջին անգամ նրա համերգին ներկա եմ գտնվել Փարիզում: Հրաշալի միջավայր էր, հրաշալի տպավորություն և ես համոզված եմ, որ այսօր ավելի լավ տպավորություններ կլինեն», – նշեց նա, հավելելով, որ առավելապես շանսոնի սիրահար չէ, սակայն Ազնավուրի երգերը սիրում է:
Անդրադառնալով Օլանդի այցին, նա նշեց, թե այս այցը շատ կարևոր է Հայաստան-Եվրամիություն կապերն ավելի ամրապնդելու առումով:
Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում: