Խոյ.Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել:Հնարավոր են ամենառոմանտիկ բնույթի անսպասելի բաներ: Դուք ի վիճակի եք լիովին կորցներ գլուխը, սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար հետաքրքիր մարդուն:
Ցուլ. Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումների այցելելիս դուք անպայման կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:
Երկվորյակներ. Դուք ի վիճակի եք սխրանքների ներշնչել անգամ նրանց, ով բոլորովին չէր պատրաստվում նման բան անել: Հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր, հաճելի նվերներ:
Այսօր նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին հեշտ կլինի հասկանալ սեփական մտքերն ու ապրումները:
Խեցգետին. Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ, և անհրաժեշտության դեպքում սատարում ձեզ:
Մի վախեցեք չպլանավորած ծախսերից` դրանք էական հարված չեն հասցնի ձեր ընտանեկան բյուջեին: Հաջող կդասավորվեն ուղևորությունները, այդ թվում և` արտերկրյա:
Առյուծ. Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին այցելելու և ժամանակը որքան հնարավոր է զվարճալի անցկացնելու համար:
Օրն ինչպես երբեք հարմար է թե՛ անձնական և թե՛ պրոֆեսիոնալ կարևոր հարցեր լուծելու համար:
Կույս. Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ անհիմն պաճառներով դուք շատ եք ընկնում տրտմությունների գիրկը, ինքներդ ձեր կյանքը բարդացնում: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եք մոռանում և տեսադաշտից բաց թողնում, ինչն էլ կարող է վաղեմի պլանների խզման պատճառ դառնալ:
Կշեռք. Այսօր ձեր արարքները ոչ մի կերպ տրամաբանական բացատրության չեք ենթարկվում, այդ իսկ պատճառով էլ մրցակիցներին ու անբարյացկամներին դնում են փակուղու առջև: Իսկ այս ամենը բխում է այն բանից, որ դուք առաջնորդվում եք սեփական նախազգացմամբ, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում:
Կարիճ. Այդպես էլ չի հաջողվի լուծել ուշադրություն պահանջող խնդիրները: Հավանական են չմտածված գնումներ, այլ չպլանավորած ծախսեր: Այսօր դուք հաճույքով եք մսխում գումարները, սակայն շատ շուտով կզղջաք, որ խնայողաբար չեք ծախսել փողը:
Աղեղնավոր. Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, և դրանք բոլորն էլ հնարավոր է լինում հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը:
Այծեղջյուր. Դուք հաճախ եք ռիսկի գնում, որոնք, ինչպես հետագա իրադարձություններն են ցույց տալիս, իրենց արդարացնում են: Աճում է գիտական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը, հավանական է հաջողությունն այնպիսի աշխատանքում, որը կապված է ամենաբազմաբնույթ նորարարությունների կիրառման հետ:
Ջրհոս. Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի:
Օրվա երկրորդ կեսը հոգնեցուցիչ գործերի, ֆիզիկական աշխատանքի ժամանակահատված է: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել:
Ձկներ. Աշխատավայրում ամեն ինչ չէ, որ հարթ է, սակայն թե՛ աշխատակիցների և թե՛ ղեկավարության հետ, ի վերջո, կկարողանաք լեզու գտնել:
Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք:
Աստղագուշակ մայիսի 13-ի համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ