ՄՄ-ին միանալու որոշման հիմքում որեւէ տնտեսական բաղադրիչ չկա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաեւ Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության եւ շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է եվրոպականին»՝ Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Այսպիսով, եվրոպական երկրները պետք է առաջինը ողջունեն, որ եվրոպական տնտեսական կացութաձեւով Հայաստանն օր առաջ անդամագրվի Մաքսային միությանը, քանզի դա բխում է հենց իրենց տնտեսական շահերից: Համաձայնեք, որ այս հայտարարությունը եւս մեկ անգամ հիմնավորապես ապացուցում է այն իրողությունը, որ ՄՄ-ին միանալու որոշման հիմքում, քաղաքականից բացի,  որեւէ տնտեսական բաղադրիչ չկա: Ընդ որում՝ սա է փաստում նաեւ ՀՀ պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ ՀՀ-ում ներդրումների ծավալով առաջին տեղում Ֆրանսիան է՝ 99 մլն դոլարի չափով, իսկ 2-րդ տեղում՝ Ռուսաստանը՝ 58.2 մլն դոլար ծավալով: Ի դեպ, չենք կարող չհիշել մայիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Մոսկվայում: Այնտեղ Ս. Սարգսյանը հայտարարել էր. «ՌԴ-ն որպես ներդրող, պահպանում է հայաստանյան տնտեսության մեջ առաջին տեղը» (՞): Այսպիսով, որքան Ֆրանսիան կօգտվի ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից, ուղիղ այդքան էլ  «Երեւան Սիթին» կօգտվի «Կարֆուրի» բացումից»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս