Նոր մանրամասներ Մարգար Օհանյանի դատավարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Oհանյանի գործով դատավարություն` նախագահությամբ դատավոր Մ. Պապոյանի: Դատարան են ներկայացել ամբաստանյալներ Արա Լեւոնյանը, Սամվել Մախմուրյանը, Ստեփան Կարախանյանը, ինչպես նաեւ Մարգար Օհանյանը: Վերջինս միակն է գործով, որի համար խափանման միջոց ընտրված է կալանքը: Դատարանի դահլիճը այս պահին լեցուն է Մարգար Օհանյանի ազգականներով եւ ընկերներով, նրանց մեջ է նաև ՀՀ Ոստիկանության Արմավիրի Մեծամորի բաժանմունքի պետ, նախկինում ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ գնդապետ Մուշեղ Օհանյանը, ով ամբաստանյալ Մարգար Օհանյաի եղբայրն է: Դատարանում այժմ ցուցմունքներ են տալիս ՃՈ երկրորդ սպայական գումարտակի աշխատակիցները: Վկաները գրեթե միաբերան ասում են, որ խախտումներն արել են Ստեփան Կարախանյանի հանձնարարականով: Վկաներից մեկն էլ դատարանում ասաց, որ Ստեփան Կարախանյանն ասել է, որ շատ բենզինի ծախս ցույց տալու դեպքում անվադողերն էլ ավելի հաճախ կփոխեն, հատկապես որ Հայաստանը լեռնային երկիր է: 




Լրահոս