Ինչպե՞ս կվարվեիք, եթե թիմում լինեին Մովսիսյանը, Էմենիկեն, Ձյուբան…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն անդրադառնալով իր նախկին ակումբի սաներին,  խոսել է թիմի հարձակվողների մասին և անդրադարձել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

«Եթե այստեղ լիներ Միոդրագ Բոժովիչը ես նրան կհարցնեի. «Իսկ ինչպե՞ս կվարվեիք, եթե մրցաշրջանի մեկնարկային թիմում լինեին Մովսիսյանը, Էմենիկեն, Արին, Ուորիսն ու Ձյուբան: Դու կերաշխավորեի՞ր, որ Ձյուբան 70 տոկոս խաղաժամանակ կստանա: Բացի այդ, մենք այդքան հարձակվողներ ունեինք և պետք է կրճատեինք աշխատավարձերի բյուջեն»,-  հայտարարել է Կարպինը:




Լրահոս