1993-2013թթ. Ուկրաինայի տնտեսությունն ունեցել է Հարավային Եվրոպայի երկրներից ամենացածր ցուցանիշները. ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կայքում հրապարակված հաշվետվությունում:
Գնողունակության հավասարությունից ելնելով՝ երկրի տնտեսությունը 20 տարում ընթացիկ գներով աճել է ընդամենը մեկուկես անգամ, այն դեպքում, երբ տարածաշրջանի մյուս պետությունները ցույց են տվել ավելի քան կրկնակի աճ:
Ինչ վերաբերում է անփոփոխ գներով հաշվարկներին, ապա, ԱՄՀ տվյալներով, երկրի ՀՆԱ-ն 20 տարում չի փոփոխվել, և մինչ այժմ գտնվում է 1993թ. մակարդակի վրա: