Աշխարհի չեմպիոնը Խանջյան փողոցում կրակոցներ է արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունվարի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։Ինչպես  armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության կենտրոնականի բաժնի և պարեկապահակային ծառայության աշխատակիցները ոստիկանության կենտրոնականի բաժին են խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Կամո Ունանյանին։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ երեկոյան Խանջյան փողոցում՝ “Չեմպիոնս” բարի ներսում, Կ. Ունանյանը վիճաբանել է մատուցողի և մենեջերի հետ, այնուհետև դուրս եկել բակ և բարի դիմաց իր մոտ եղած գազային ատրճանակով սկսել անկանոն օդ կրակել, որից հետո դիմել է փախուստի։Սակայն ոստիկաններն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս հայտնաբերել են նրան։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Կ. Ունանյանը կարատեի աշխարհի չեմպիոն է, իսկ նրա մոտ եղած գազային ատրճանակը, որը հայտնաբերվել է ոստիկանների կողմից, նրան տրվել է օրինական ճանապարհով։Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ չկան։




Լրահոս