Գերմանիայի Դրեզդենի տեխնիկական համալսարանում անհաջող քիմիական փորձից հետո մոտ 100 մարդու տեղափոխել են հիվանդանոց, -հայտնում է korrespondent.net-ը:Ուսանողները փորձի ժամանակ հանկարծ տհաճ հոտ են զգացել, իսկ ուսանողներից մեկը ուշագնաց է եղել:Ուսանողները միանգամից դուրս են եկել` կասկածելով, որ թունավորվել են արսինով` մկնդեղի ամենավտանգավոր միացությունով: Հիվանդանոցում իրականացված հետազոտության արդյուքում պարզ է դարձել, որ մտահոգության կարիք չկա, քանի որ առաջացած գազի քանակը շատ աննշան է եղել, բացի դրանից օդը շատ շուտ մաքրվել է:
Անհաջող քիմիական փորձի պատճառով մոտ 100 ուսանող հիվանդանոցում է հայտնվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ