Ռոնալդուն պատրաստ է «Էսպանյոլ»-ի դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռունալդուն պատրաստ է «Էսպանյոլի» հետ հանդիպմանը:

«Ռոնալդուն կխաղա, քանի որ նրա մոտ ամեն ինչ կարգին է: Կազմի հարցում կկողմնորոշվենք վաղը: Չեն կարողանալու խաղալ Պեպեն, Խեսեն եւ Դիեգո Լոպեսը:

Առայժմ Խեդիրային որոշ ժամանակ կհատկացնենք, քանի որ նա դրա կարիքն ունի:  Դիտարկում ենք Սամիի տարբերակը Չեմպիոնների լիգայի եզրափակչի համար: Իլյարամենդին  էլ հենակետային կիսապաշտպանի դիրքում հիմնական տարբերակն է »,- նշել է «Ռեալի» գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով Խաբի Ալոնսոն չի կարողանալու խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ատլետիկոյի» հետ խաղում:




Լրահոս