Նոր մարզպետի մաքուր անցյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետ է նշանակվել Հովիկ Աբովյանը, ով այդ պաշտոնում փոխարինեց դեռևս 1999 թ.-ից մարզպետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Զուլարյանին:

Նորանշանակ մարզպետը հանդիսանում էր  ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, ով զբաղեցնում էր նախ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը:

Հ. Աբովյանը ծնվել է 1964 թ. հունիսի 1-ին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: 1991 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը: Մասնագիտությամբ ավտոճանապարհաշինարարական մեքենաների եւ սարքավորումների ճարտարագետ-մեխանիկ է: Աշխատանքային գործունեությունը սկսել  է՝ աշխատելով Նոյեմբերյանի ավտոտնտեսությունում որպես շինարարության բանվոր:

1991-ից զբաղեցրել է Նոյեմբերյանի «Մարինա» կոոպերատիվի նախագահի պաշտոնը, 1993-1994 թթ. ՀՀ Նոյեմբերյանի պետական հարկային տեսչությունում` տեսուչ, 1994-1995 թթ.` ՀՀ մաքսային վարչության ԳՏՄ Բագրատաշենի մաքսային տեսուչ: 1995-1996 թթ. աշխատել է մաքսապետի տեղակալ, 1996-1998 թթ.` մաքսապետ, 1998-2000 թթ.` ՀՀ պետեկամուտների նախարարության ՇՏՄ Բավրայի, 2000-2001 թթ.` Բագրատաշենի, այնուհետեւ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետերի պետ:

Նա նաև 2002 թ. -ին  թիվ 75 ընտրատարածքից ընտրվել է  ԱԺ պատգամավոր : Եղել է ՀՀԿ խմբակցության և ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Արդեն 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 56 ընտրատարածքից և եղել է նույն խմբակցության անդամ:

Նշենք, որ Հովիկ Աբովյանի անունը երբևէ չի շոշափվել աղմկահարույց պատմությունների մեջ:




Լրահոս