«Քառյակի» կազմում ընդգրկվելու խնդիր չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ խմբակցությունը դեմ  է քվեարկել  կառավարության ներկայացրած կուտակային կենսաթոշակային օրենքի բարեփոխված տարբերակին,  այն դեպքում, երբ նախկինում ՕԵԿ-ը կողմ է  քվեարկել օրենքի  նախնական տարբերակին:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՄՀեր Շահգելդյանն այսօր, ի պատասխան այն հարցին, թե ինչպես հասկանալ ՕԵԿ-ի դիրքորոշման փոփոխությունը, ասաց, որ իրենք դեմ են «պարտադիր» բաղադրիչին:

Ինչ վերաբերում է «քառյակի» կազմում չընգրկվելուն, պատգամավորի խոսքով` «քառյակի» կազմում ընդգրկվելու խնդիր չկա:« Եթե լինեն նախաձեռնություններ, որոնք ի նպաստ կլինեն մեր ժողովրդին, մենք կհամագործակցենք «քառյակի» հետ»,- ասաց բանախոսը:

Հարցին` ինչպես է  ՕԵԿ-ը քվեարկելու կառավարության նոր ծրագրին, Շահգելդյանն ասաց, որ քննարկումներ են ընթանում, և դեռ  վերջնական որոշում չկա:

 




Լրահոս