ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն օրերս մեկնել է Սինգապուր` որսի: Նրա սիրտն էկզոտիկ կենդանիների «որս է ուզել»: Երբ լուրը փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից, վերջինս ասաց. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես այս օրերին մեկնել է հեռավոր Սինգապուր` հատուկ որս անելու նպատակով: Ինչ խոսք, դա էլ է ձեւ` նախընտրական լարված շրջանին ընդառաջ նյարդերը թուլացնելու համար: Հուսանք, որ ԲՀԿ առաջնորդը վերադարձից հետո էլ չի սկսի նույն տրամադրվածությամբ «որսալ» հարազատ կուսակիցներին` ընտրացուցակից դուրս թողնելով նրանց:




Լրահոս