Հուսով եմ այլ երկրները նույնպես կհետևեն Ֆրանսիայի օրինակին. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին արտգործնախարար, “”Սիվիլիթաս”” հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյան հարցազրույց է տվել Al Jazeera հեռւստաալիքին, որում ասել է, որ ընդունելով Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիան ճիշտ քայլ է կատարել:  Վարդան Օսկանյանը նաև հույս է հայտնել, որ այլ երկրներ նույնպես կհետևեն Ֆրանսիայի օրինակին: Հարցին, թե որքանով է կարևոր օրինագծի ընդունումը և ինչու է այն հաստատվում հիմա, Օսկանյանը պատասխանել է. “”2015թ. մենք նշելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Եվ այս հանցագործությունը, որն իրագործվել է (20-րդ) դարասկզբին`1915թ., դեռ հերքևում է այն իրագործողի կողմից: Եվ միջազգային հանրությունը շատ ինքնագոհ է եղել: Այն ինչ արեց Ֆրանսիան, շատ լավ նախադեպ է ստեղծում քրեականացնելու ցեղասպանության հերքումը, քանի որ դա դարձել է քաղաքական խնդիր””,- ասել է նա:  Վարդան Օսկանյանը նաև նշել է, որ ինքը նույնպես Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է և որ իր ծնողները մազապուրծ են եղել կոտորածից: “”Ես Հայոց ցեղասպանությունը վերապրածի սերունդ եմ: Ծնողներս քայլել են սիրիական անապատով և հաստատվել Հալեպում 1920-ականներին, և արաբական աշխարհը գիտի հայերի տեղահանությունների պատմությունը: Գրեթե յուրաքանչյուր արաբական երկրում հայկական համայնք կա: Բացի դրանից` Ֆրանսիայում հայ համայնքը նույնպես Ցեղասպանության և տեղահանության արդյունք է: Կարծում եմ, որ դրանով (օրինագծի ընդունմամբ) ինչ-որ չափով արդարություն է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ: Սակայն սա միայն հայերի համար չէ, միայն Ֆրանսիայի և Թուրքիայի միջև չէ, ոչ էլ Հայաստանի և Թուրքիայի միջև: Սա միջազգային հարց է””,- նշել է նա: “”Կարծում եմ`աշխարհում որոշ հանցագործություններ կան, օրինակ ցեղասպանությունը, պատերազմի հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցահգործությունները, որոնք անտեսվելու դեպքում կսպառնան խաղաղությանը և անվտանգությանը: Կարծում եմ` Ֆրանսիայի Սենատը ճիշտ քայլ է կատարել: Արդարություն է իրականացվել այս հարցում, և ես հուսով եմ, որ մյուսները կհետևեն (Ֆրանսիայի օրինակին)””,- ասել է Վարդան Օսկանյանը:Անգլերենով հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև:  




Լրահոս