ԱՄՆ – ում չինական բանակի հինգ սպաների մեղադրում են մի շարք ամերիկյան ընկերությունների ինտերնետային կայքերը կոտրելու և մրցակցային առավելություն ունենալու նպատակով տեղեկատվություն ստանալու համար:
Ըստ ԱՄՆ -ի գլխավոր դատախազի` հայտնաբերված խախտումները լուրջ են և կոշտ արձագանքի պետք է արժանանան:
Միացյալ Նահանգների և Չինաստանի իշխանություններն առաջին անգամը չէ, որ միմյանց մեղադրում են կիբերհարձակումների մեջ, բայց նախկինում Չինաստանի քաղաքացիներին նման մեղադրանք երբևէ չի առաջադրվել: