Սաուդյան Արաբիան փակում է իր դեսպանատունը Լիբիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիան դադարեցնում է իր դիվանագիտական ​​առաքելությունը  Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում, անվտանգության նկատառումներից ելնելով, հայտարարել է  Սաուդիան Արաբիայի դեսպանը Լիբիայում:

Մուհամեդ Մահմուդ ալ Ալին հայտարարել է, որ դիվանագիտական ​​առաքելություն իրականացնող բոլոր աշխատակիցները  անվտանգությունը պահպանելու համար հեռացել են Լիբիայից:

Հանգստյան օրերին Տրիպոլիում բախումներ են եղել. զինված քաղաքացիները մտել են խորհրդարան և մի քանի աշխատակցի գերի են վերցրել:

Լիբիայի կառավարությունը պնդում է, որ կարողանում է վերահսկողություն պահպանել երկրում:




Լրահոս