Հրդեհ՝ շենքի մուտքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 20-ին՝ ժամը 11.14-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 10 շենքի մուտքում այրվում են էլ. մալուխներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.20-ին, մարվել՝ 11.23-ին:

Մասամբ այրվել են 2 բնակարանների պատուհաններ եւ մոտ 3 գմ էլ. մալուխ:

 




Լրահոս