Մինչ այս պահը fnews.am էլեկտրական օրաթերթը DDOS հարձակման է ենթարկվում: Մեր մասնագետները պարզել են, որ հարձակումն իրականացվում է Յուքոմ ընկերության IP-ներից:
Եվ որ ամենահետաքրքիրն է՝ հարձակման «լոգերի» մեջ նշվում է կայքերից մեկի անունը:
Իրավապահ մարմինները սա կարող են ընդունել որպես հաղորդագրություն, թեեւ մենք մեր իրավունքները լավ գիտենք եւ դրանց տեր ենք կանգնելու մինչեւ վերջ:
Մեր աշխատանքները կշարունակվեն մոտակա օրերին: Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը, եւ շնորհակալ ենք նաեւ մեր գործընկներներից, մասնավորապես armlur.am-ից ինֆորմացիոն աջակցության համար: