Վրաստանում տեղի ունեցած ճանապարհային փլուզումից հետո ՀՀ գազամատակարարումը դեռ չի վերականգնվել:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից armlur.am-ին տեղեկացրին, որ Հայաստանն ունի բավարար պաշարներ՝ բնակչությանը և տնտեսվարողներին գազով ապահովելու համար: Իսկ թե քանի օր կբավարարի եղած պաշարը, ընկերությունը գաղտնի է պահում:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հավաստիացրին, որ գազամատակարարման վերականգնման դեպքում իրենք պատշաճ կերպով ծանուցում կտարածեն: