ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինայի տարածքում զինավարժությունների հետաձգման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունն ավելի ուշ ժամկետի է տեղափոխել Ուկրաինայում կայանալիք համատեզ զինավարժությունները:

«Արագ եռաժանի-14» զորավարժությունները (Rapid Trident 14), որոնք նախատեսվում էր անցկացնել հուլիսին Ուկրաինայում, կանցկացվեն այս տարի ավելի ուշ: Ճշգրիտ ժամկետներն ու մասնակիցները կորոշվեն հետագայում», – հայտնել է Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Դեվիդ Ուեստովերը:

Ի սկզբանե ենթադրվում էր, որ զորավարժությունները կանցկացվեն Լվովում:

Նշենք, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Կանադայի, Վրաստանի, Բերմանիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ դրանց պետք է մասնակցեր նաև Հայաստանը:

Ուեստովերի խոսքով՝ տվյալ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի՝ ուկրաինացի զինվորականների ղեկավարությամբ և նրանց ամերիկյան գործընկերների աջակցությամբ, – տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Փորձագետների կարծիքով՝ զորավարժությունների հետաձգման մասին որոշումը կայացվել է Ուկրաինայում անկայուն իրավիճակի պատճառով:




Լրահոս