ՄԱԿ-ի անկախ հետաքննչական հանձնաժողովը հոկտեմբերի 26-ի զեկույցում եզրակացրել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա դիտավորյալ և կրկնվող հարձակումները ռազմական հանցագործություն են։ Զեկույցի համաձայն՝ հարվածների թիրախում են եղել էլեկտրակայանները, ենթակայաններն ու գազային ենթակառուցվածքները՝ ձմռանն ընդառաջ բնակչությանը ջեռուցումից և էլեկտրաէներգիայից զրկելու հետևանքով։
Հանձնաժողովը, Ուկրաինայում 255 մարդու հետ հարցազրույցների հիման վրա, նաև եզրակացրել է, որ այդ հարձակումները մարդկության դեմ հանցագործություններ են՝ այլ անմարդկային գործողությունների տեսքով։ Անցած ձմռանը միլիոնավոր ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի՝ մինչև -21°C ցրտի պայմաններում։
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի կողմից երրորդ երկրներից զինվորների հավաքագրմանը։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ 29 երկրից մարդկանց ստի և հարկադրանքի միջոցով հավաքագրելը կարող է համարվել մարդկանց թրաֆիքինգ։




























