Մայիսի 29-ին Աստանայում ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, սակայն մինչ օրս հայտնի չէ` Հայաստանն ի՞նչ ֆորմատով է մասնակցելու այդ արարողությանը:
Armlur.am-ը ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեց` արդյոք Սերժ Սարգսյանը կմեկնի Աստանա և կստորագրի Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, Բալայանն ասաց. «Նախագահի այցերի վերաբերյալ նախագահի աշխատակազմը պատշաճ ձևով կծանուցի»:
Հիշեցնենք, որ նման ոչինչ չասող պատասխան լրատվամիջոցներից մեկին տվել էր նաև նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը:
Թե ինչն է պատճառը, որ նման կարևոր միջոցառմանը Հայաստանի մասնակցության մասին հստակ տեղեկատվություն չի տրվում, պարզ չէ, բայց հաշվի առնելով սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին ինքնավստահ հայտարարությունը, կարելի է կարծել, որ գործընթացի փակուղում լինելու մասին պնդումները այնքան էլ անհիմն չէ:
Սոնա Դավթյան