Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը բնական է համարում ընտրությունների ընթացքում թեկնածուների ինքնաբացարկները:
«Միշտ էլ ընտրություններում նման պրոցեսներ լինում են` առաջադրվում են, ինքնաբացարկ են հայտնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Վահե Հակոբյանը, ապա հավելեց, որ թեկնածուների ինքնաբացարկը պայմանավորված է նրանով, որ հասարակության մեջ պառակտումներ չլինեն:
Նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Վաչագան Ադունցի սպասելի հաղթանակով, Սուրիկ Խաչատրյանը կլուծի իր վերարտադրության խնդիրը:
Հիշեցնենք, որ Գորիսում քաղաքապետի պաշոտնի համար գրանցվել էր չորս թեկնածու, սակայն Տիգրան Կարապետյանը և Արա Բուդաղյանը ինքնաբացարկ են հայտնել:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Վահե Հակոբյանի հարաբերությունների մասին` armlur.am-ի տեսանյութում: