Սիրո հարցում ձեր բախտը կբերի. ինչ են հուշում աստղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ:  Որոշ գումարային կորուստներ կկրեք: Կունենաք դժվարություններ ու տհաճ անակնկալների առաջ կկանգենք: Հաճախ չեք կարողանա վերահսկել ինքներդ ձեզ, որի պատճառով հարազատների հետ վեճեր կունենաք:

 Ցուլ: Հարմար ժամանակահատված է տրամադրություն բարձրացնելու, հետաքրքիր գործեր կատարելու համար: Կենսական ներուժը բարձր է: Վճռական գործելու համար՝ բավարար  ինքնավստահություն  չեք ունենա. ինքնաքննադատությամբ կզբաղվեք, հոգեկան հավասարակշռությունից դուրս կգաք: Նման դեպքում մտերիմների աջակցությունը շատ ճիշտ կլինի:

 Երկվորյակներ: Հաճելի օր է սպասվում: Դրական միտումներ կլինեն:Կարելի է  զբաղվել այն ամենով, որը հոգեհարազատ է ձեզ: Կարևոր է չթուլանալ և նպատակասլաց լինել:

 Խեցգետին:  Օրը հաջողություն է խոստանում ձեզ սիրո և աշխատանքի հարցում: Դուք լի եք հույսերով: Իմացեք, որտեղ որ հայտնվեք,  բոլորն ուրախ կլինեն: Հեռուներից լավ լուրեր կլսեք:

Առյուծ:  Կենսունակությունն առաջվա նման բարձր մակարդակի վրա է, բայց աստղերը չեն բացառում  դժվարություններ ձեր ճանապարհին:  Ձեր գործընկերները կփորձեն ձեզ խաբել:Անձնական կյանքում կլինեն վեճեր, կռիվներ անգամ խզում  անձնական հարաբերություններում:

 Կույս:  Անհաջող օր ձեզ համար: Մեծ է տրավմայի ենթարկվելու վտանգը, այնպես որ զգույշ եղեք: Տրամադրվեք լսելու վատ լուր: Ժամանակն է մի փոքր հանգստանալու ու լիցքաթափվելու:

Կշեռք: Օրը հաջող է առևտուր անելու, անշարք գույք գնելու համար: Հատկապես  կարող եք գնել թանկարժեք զարդեր: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջության հետ կապված հարցեր:

 Կարիճ:  Օրը հաջող է, ոչինչ չի կարող  ձեր տրամարդության վրա ազդել: Կմեծանա աշխատունակությունը,  հաջողությունը նկատելի կլինի: Օրվա երկրորդ կեսին, հավանաբար, հյուրեր կունենաք: Տարեցների հետ կոնֆլիկտներ ունենալու ժամանակ համբերատարություն դրսևորեք:

Աղեղնավոր:  Անձնական կյանքում խիստ հակասական միտումներ կլինեն: Դուք պետք է ակտիվորեն պաշտպանեք ձեր հեղինակությունը կամ տեսակետը: Տարաձայնությունների պատճառով կարող է  պարտված վիճակում հայտնվեք:

 Այծեղջյուր: Պատրաստ եղեք  խնդիրների անձնական կյանքում կամ անբարենպաստ վերադասավորումների: Հնարավոր է հակամարտություն ղեկավարության հետ: Տհաճ լուրերը կարող են ձեզ հավասարակշռությունից հանել: Ձեր առողջական վիճակը կվատանա խրոնիկ հոգնածության պատճառով:

Ջրհոս: Օրը խորհրդանշում է  նոր ուժերի ու թարմ գաղափարների ներհոսք: Սիրո հարցում ձեր բախտը կբերի բայց չփորձեք սառն ու անտարբեր երևալ:Ձեր բոլոր սկսած  գործերում  առաջնորդվեք ոսկե միջինով:

Ձկներ: Օրը խոստանում է բիզնեսում, սիրո հարցում և ստեղծագործական գործունեությունում հաջողություն:Ձեր բիզնեսը չի տուժի, այն կզարգանա ու առաջ կգնա: Մարդամոտության ու  բարյացակամության շնորհիվ, որը բնորոշ է ձկներին, կներգրավվեն ձեր բիզնեսում այլ գործընկերներ ևս:




Լրահոս