![](https://armlur.am/wp-content/uploads/2000/05/02//17237.jpg)
«Ինձ համար պատգամավոր դառնալը ոնց որ առաջին դասարան գնալ լինի»:
Իհարկե, գուցեեւ Վազգեն Մանուկյանը ճիշտ է, բայց իրադարձություններն այնպես են դասավորվել, որ դպրոցների օպտիմալացումից հետո մեր երկրում անգամ առաջին դասարան ընդունվելը դժվարացել է: Անշուշտ բոլորն էլ լավ գիտեն, որ ի դեմս Վազգեն Մանուկյանի` պատրաստված ու խոստումնալից աշակերտի կընդունեն «դպրոց» (քաղաքական դաշտում` կուսակցություն), բայց խնդիրն այն է, որ իշխող կուակցությունը, ԱԺՄ-ին որպես բեռ շալակել-տանելուց բացի, այլ ակնկալիք չի կարող ունենալ: Հենց դա էլ ստիպում է խոշոր քաղուժերին վերապահումներով մոտենալ Վ.Մանուկյանին իրենց շարքերում ընդգրկելու գաղափարին: