Օրեր առաջ վթարի են ենթարկվել «Empyray» ռոք խմբի 4 անդամները: Դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ նրանք վերադարձել են Գյումրիից: Ճանապարհին մերկասառույց է եղել, հետո էլ ուժեղ ձյուն է սկսվել, ինչի պատճառով խաչմերուկներից մեկն անցնելիս խմբի կիթառահար Կարենի «Volkswagen Golf» մակնիշի մեքենայի դիմաց դուրս է թռել մեկ այլ մեքենա:
Կարենից բացի, մեքենայում եղել են հարվածային գործիքներ նվագող Լեւոնը, բասիստ Դավիթն եւ Գիսանե Պալյանը դստեր հետ: Գիսանեի խոսքերով` ոչ մեկին լուրջ բան չի պատահել, կապտուկներով են պրծել, բայց ամուսնու` Կարենի մեքենան ամբողջովին վնասվել է, այն տարհանիչ մեքենայով են Երեւան տեղափոխել:
ՎԹԱՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ