Փրկարար ծառայությունը մայիսի 26-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն–Չկալովկա ավտոճանապարհին՝ Լճաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» (վարորդ՝ Գ. Հ.) մակնիշի 25ՕՕ319 պետհամարանիշի եւ «Վոլկսվագեն» մակնիշի (վարորդ՝ Վ. Հ.) 32ԼՏ645 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1951թ. ծնված Մ. Հ.-ն (ծնվ. 1951թ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: