ՈՐՈՇԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի` քաղխորհրդի արտահերթ նիստում քննարկվել է առաջիկա ԱԺ ընտրություններին Կոնգրեսի մասնակցության հարցը: Ավելին, մասնակցության ձեւաչափի մասին ընդունվել է հայտարարություն, որը, սակայն, դեռ չի հրապարակվի: Խմբագրական փոփոխություններից հետո` արդեն հունվարի 30-ին` Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի ասուլիսի ժամանակ, կներկայացվի նաեւ դա: Զուրաբյանը նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ բացի այդ, քննարկվել է նաեւ առաջիկայում Կոնգրեսի ընդհանուր ռազմավարությունը: Մեր տեղեկություններով` այդ հայտարարության մեջ նշված է, որ Կոնգրեսի մաս կազմող կուսակցություններն առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասնական դաշինքով` նպատակ ունենալով ԱԺ ընտրությունները ծառայեցնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին:




Լրահոս