Անչափահաս դատապարտյալները երեկ հնարավորություն ունեցան հաղորդակից դառնալ մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային անցուդարձին:
«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի աջակցությամբ երեկ` մայիսի 27-ին, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անչափահաս դատապարտյալներն այցելեցին Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն՝ դիտելու «Սասունցի Դավիթ» ներկայացումը։
Միջոցառումն ուղղված էր անչափահաս դատապարտյալներին կրթական-դաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև այն կնպաստի անչափահաս դատապարտյալներին մեր հասարակության լիարժեք անդամներ դառնալուն և նրանց սոցիալիզացմանը: Նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: