Այսօր Ազգային Ժողովում կշարունակվեն «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
Քննարկումները տեղի կունենան Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Սպասվում է, որ քննարկմանը ներկա կլինեն Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և այլ նախարարներ:
Իսկ արդեն առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զեկույցով հանդես կգա Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: