Պաշտոնանկությունների ալիք ՀՀ ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am -ին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կաերի ծառայությունից, այսօր՝ փետրվարի 3-ին, ՀՀ ոստիկանապետ, գենենարալ–լեյտենան Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է վերցվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ազիզբեկյանը։  ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Իջևանի ոստիկանապետ է նշանակվել Ստեփան Մկրտչյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Էդվարդ Ավագյանը և նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Հրաչյա Բաբայանը։  Ի դեպ  հիշեցնենք, որ հունվարի 31–ի ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մասնակցությամբ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետը խիստ նկատողություննր է տվել ոստիկանության Իջևանի, Դիլիջանի, Բերդի ոստիկանապետերին, իսկ Տավուշի մարզային վարչության պետ Վլադ Վարդանյանին հանձնարարել է, որ իր վերահսկողության տակ պահի մարզում կատարված նախկին հանցագործությունների բացահայտումը։ 




Լրահոս