Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 29-ին, ժամը 19.20-ին, Երևանի Ռուբինյանց և Պ. Սևակ փողոցների խաչմերուկից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գուրգեն Գ.-ին` «Աուդի-100» մակնիշի ավտոմեքենայով, իսկ ժամը 19.30-ին` Կոմիտասի պողոտա և Ա.Տիգրանյան փողոցի խաչմերուկից, 1972 թ. ծնված Ասատուր Ա.-ին` իր «BYD» մակնիշի ավտոմեքենայով:
Զննությամբ Գուրգեն Գ.-ի «Աուդի-100»-ի ղեկի տակ գտնվող պահոցից` ծխախոտի տուփում, հայտնաբերվել է «Սուբուտեքս» թմրամիջոցի նմանվող 2 դեղահաբ, իսկ Ասատուր Ա.-ի «BYD»-ի առջևի աջ նստատեղի դիմացի պահոցից` նմանատիպ 4 դեղահաբ, փոխանցման տուփի հետևի պահոցից` գաղտնի փականով դանակ, դիմացի նստելատեղերի արանքում գտնվող պահոցից` «Մակարով» տիպի 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակ:
Ըստ վերջիններիս հայտարարության` հայտնաբերվածները պատկանում են իրենց:
Նշանակվել են դատաքիմիական, քրեագիտական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: