Մոսկվայում ձերբակալել են գեյ-շքերթի 2 մասնակցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները Մոսկվայի կենտրոնում քաղաքապետարանի դիմաց գտնվող Յուրի Դոլգորուկիի արձանի հարևանությամբ փորձել են իշխանությունների կողմից չարտոնցված ակցիա անցկացնել, որը ներրկայացվում էր որպես գեյ-շքերթ:

Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ ակցիայի մասնակիցների թիվը շատ քիչ է եղել: Ոստիկանները ձերբակալել են երկու ակտիվիստների, ովքեր եկել էին ծիածանագույն դրոշով և պաստառներով՝ ի պաշտպանություն սեքս-փոքրամասնությունների:

Ինչպես տեղեկացնում է Новая газета-ն, սեռական փոքրամասնությունների երկու հայտնի ակտիվիստներ Ելենա Կոստյուչենկոն և Աննա Անենկովան բռնել էին պաստառ, որի վրա գրված էր. «Ամուսնություն, երեխաներ, անվտանգություն»:

Պարբերականի տվյալներով` աղջիկներն անմիջապես ձերբակալվել են և տեղափողվել ոստիկանություն:




Լրահոս