Հեծանվային մրցույթ և համերգային շոու ծրագիր`հունիսի 1-ի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը «Սիրողական սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի» և «STR սպորտային մեքենաների ակումբ»-ի հետ համատեղ մայրաքաղաքի Ազատության հրապարակում կազմակերպել են «Մանկական գավաթ» հեծանվային մրցույթը, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մարզական այս միջոցառմանը մասնակցել են տարիքային երեք խմբերի (3-5, 6-9, 10-14) շուրջ 60 երեխաներ, ովքեր հեծանիվ վարելու իրենց հմտություններն են ներկայացրել և միաժամանակ պայքարել առաջին երեք մրցանակային տեղերի համար:

Մրցույթում առանձին ծրագրով 3-5 տարեկան շուրջ երեսուն երեխաներ էլեկտրամոբիլ վարելու ունակություններն են դրսևորել իրենց մարտկոցային մեքենաներով:

Մրցույթի հիմնական նպատակը առողջ ապրելակերպի խթանումն ու տոնական օրվա համատեքստում մանուկներին հագեցած առօրյա ապահովելն էր:Մասնակից բոլոր երեխաները պարգևատրվել են հուշամեդալներով և պատվոգրերով:

Ազատության հրապարակում կազմակերպված միջոցառման համատեքստում, երեխաների տոնն ավելի բազմաբովանդակ դարձնելու նպատակով, կազմակերպվել է նաև տոնական համերգային ծրագիր` մանկական սիրված համույթների մասնակցությամբ:

Հանդիսությունն ուղեկցվել է բազմաթիվ անակնկալներով ու մանկական ուրախ միջոցառմամբ: Զուգահեռաբար,Ազատության հրապարակի բակում կազմակերպվել է երեխաների պատրաստած ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:




Լրահոս