ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները։
ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում, քննարկելով 4 լրագրողների դիմումը՝ ընդդեմ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի, որոշում է կայացրել՝ վերջինս խախտել է էթիկայի կանոնները:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` որոշումը կհրապարակվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից հետո խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով: Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել էր. «էս կապիկներին էլ հանե՛ք ստից»: