«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը մայիսի 30-ի համարում անդրադարձել էր «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եւ մյուս կողմից` քրեական հեղինակություններ` Քանաքեռցի Տույի ու Երրորդմասցի Լյովիկի միջեւ շարունակվող հակամարտությանը:
Հրապարակումից հետո թեմային տեղյակ բազմաթիվ մարդիկ զանգահարեցին «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ հայտնեցին, որ իսկապես քրեական աշխարհումիրավիճակը լարված է: Պարզվում է՝ «Օշականցի Գեւորիկի» ծեծը տեսանկարահանվել է եւ գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսների մեջ առկա են այդ վիդեոկադրերը:
Իսկ դա նշանակում է, որ Գեւորգ Մելիքյանը իր՝ «օրենքով գողի» տիտղոսը պահելու համար պետք է հրապարակավ գոնե ապտակի Երրորդմասցի Լյովիկին: Սակայն այս հեռանկարը ընդունելի չէ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար, քանի որ Լյովիկը վարչապետի որդու` Արգամ Աբրահամյանի ընկերն է, նրա հետ ընդհանուր բիզնես ունի՝ Արգավանդի խճուղու վրա գտնվող գազալցակայան: Բացի այդ,Աբրահամյանները ցանկանում են, որ թիվ մեկ քրեական հեղինակությունը լինի հենց Լյովիկը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: