Մագադանի Սոկոլ ավանի մանկապարտեզի տարածքում հողն անսպասելի իջել է՝ առաջացնելով 6-8մ խորությամբ և 10-15 մ տրամաչափով փոս, որի մեջ է հայտնվել մանկական ճոճանակը: Բարեբախտաբար, փոքրիկներից թչ մեկը չի տուժել:
Միջադեպի ժամանակ երեխաները գտնվել են մանկապարտեզի շենքի ներսում:
Այժմ փրկարարները զննում են մանկապարտեզի տարածքը և պատրաստվում լցնել փոսը:
Սոկոլի մանկապարտեզը կառուցվել է 1986թ.ն հին կոյուղու կառույցների վրա: Նրանց բետոնե սալիկները թաղված են հողի շերտի տակ: Դրանք, ըստ ամենայնի, կորցրել են ամրությունը և ջարդվել հենց մանկապարտեզի զբոսահրապարակի տակ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: